Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պետք է պայմաններ ստեղծվի, որ յուրաքանչյուր մարդ ցանկանա գալ Հայաստան, իսկ եկողն էլ՝ չգնա»,- ասում է ՀՅԴՀայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի անդամ Սիմոն Գաֆալյանն ու շեշտում, որ Հայաստանում հայրենադարձության օրենքը հստակ չէ. «Ինձ հարցնում են՝ հարենիքի մեջ սեւ ու սպիտակ հայը ո՞րն է, դրսի ու ներսի հայը ո՞րն է: Ասֆալտին փռելով՝ երկիր չի շտկվի, մենք ունեցանք վարչապետ, որը դարձավ մեր բոլորի ընտանիքի հայրը, ուրեմն լավ, թե՝ վատ միավորի՛ր զավակներիդ, որ ցանկանան գալ Հայաստան»,- ՀՀ վարչապետին հռետորական կոչով դիմեց բանախոսն ու հավելեց, որ այս ընթացքում հաճախ են սփյուռքից մտահոգված հայրենակիցներն իրեն հարցնում, ի վերջո այս ամենի վերջն ի՞նչ է լինելու. «Ինձ հարցնում են, այս ի՞նչ է կատարվում հայրենիքում, մյուս կողմից էլ այս կորոնավիրուսն է մարդկանց մեջ հուսահատություն առաջացնում։ Մենք հաճախ ենք ասում համեցե՛ք Հայաստան, սա մեր երկիրն է ու մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր հողին, բայց մարդիկ մտահոգվում են, ասում են, եթե բիզնես դնեմ ապահովագրվա՞ծ եմ»,- ասաց Ս. Գաֆալյանն ու հստակեցրեց. «Անվստահության հարց կա»։
Բանախոսի փոխանցմամբ սփյուռքին այսօր առավել մտահոգում է տարածաշրջանի պայթյունավտանգ իրավիճակը. «Ամեն գնով հարմար առիթին ու հարմար պահին են սպասում, որ աշխարհի խառը իրավիճակում Հայաստանի հետ վարվեն այնպես, ինչպես 100 տարի առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում.