|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանական պետական հովանավորչությամբ ատելության քաղաքականությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների վրա՝ կրոնական պատկանելությունը և էթնիկ պատկանելությունը․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ատելության ու թշնամանքի է արժանանում ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև, առհասարակ, հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ՝ սկսած երկրին վերաբերող ատելությունից, մասնավորապես, որ ՀՀ գոյություն չունի, պատմական ադրբեջանական տարածներ են և այլն։ Ամենակարևորը, որ պետք է նկատի ունենալ՝ ադրբեջանական իշխանությունները հատկապես թիրախավորում են սովորական մարդկանց։ Այստեղ ակնհայտ է, որ խոսքը ոչ միայն իշխանությունների քաղաքականության, պետականության, այլ նաև մարդկանց թիրախավորման մասին է»,- ասաց ՄԻՊ-ը։