Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իմ որդին որոշի, որ իր թեկնածությունը պետք է դնի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ես կաջակցեմ նրան. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ես հավակնություն չունեմ՝ իմ որդին կդառնա քաղաքապետ, թե` չէ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է: Թող մասնակցի, ի՞նչ ա, ես էս ազգի դավաճա՞ն եմ: Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին: Բա մեր ընտանիքը տանջվել ա, տառապել ա: Եթե ինքը կորոշի, որ այսօր իր թեկնածությունը կդնի, ժողովուրդը պիտի քվեարկի, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տանի իմ երեխուն` պաշտոնի դնենք»,- հայտարարեց Միքայելյանը:
Ինչ վերաբերում է հարցին` ՀՀԿ-ականները թեկնածու կառաջադրե՞ն, Միքայելյանն ասաց. «Մեր ժողովուրդը լավ խոսք ունի` ամոթ, աբուռ, ամոթն ու աբուռը լավ բան են, թող թողնեն ու հեռանան»:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, պետք է անցկացվեն ավագանու նոր ընտրություններ: «Պետք է մաքրվի էս ամեն ինչը: Էդ ավագանին նորմալ ընտրված չի, բերել նշանակել են էդ ավագանին: Պետք է հնարավորություն տանք, որ, վերջ ի վերջո, ժողովուրդն ընտրի»,- նշեց Միքայելյանը: