կարևոր
313 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-29 10:05
Հասարակություն

Բեռնատարը հայտնվել է «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում՝ կոտրելով մի քանի շիրմաքար

Բեռնատարը հայտնվել է «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում՝ կոտրելով մի քանի շիրմաքար

Նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։45-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Մնացական Դ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Արկադիկ Մ․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել «Սպանդարյան» գերեզմանատան տարածքում և կոտրել մի քանի շիրմաքարեր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։