|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով Երևանի քաղաքապետի գավաթի՝ համաքաղաքային բակային ավանդական մարզական մրցաշարը: Առաջինը մրցելույթներով հանդես են եկել վոլեյբոլի թիմերը: Եզրափակիչ փուլին մասնակցել են տեղերում անցկացված հանդիպումների հաղթողները, որոնց միջև մրցելույթների արդյունքում էլ որոշվել են հաղթողի կոչմանը հավակնող 4 թիմերը:
Ըստ այդմ, եզրափակիչում հանդիպել են Նոր Նորք և Ավան վարչական շրջանների թիմերը: Համառ և անզիջում պայքարում հաղթող է ճանաչվել Նոր Նորքի վոլեյբոլի թիմը: 3-րդ տեղի համար մրցել են Շեգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանի վոլեյբոլիստները: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած թիմերին մեդալներ ու դիպլոմներ են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը: Մրցանակներ էին սահմանվել նաև թիմերի լավագույն խաղացողների համար:
Նշենք, որ «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս մրցաշարն անց է կացվում 8 մարզաձևերից՝ շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ, ատլետիկա: Մրցաշարի բոլոր հաղթողներին կհանձնվեն գավաթներ, իսկ ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Մարզական այս միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է: