|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դեկտեմբերի 11-ին կմեկնարկի վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց պայքարում կմրցեն 6 թիմեր՝ ՖԻՄԱ, «Ստեփանակերտ», «Դինամո Նոր-նորք», «Արաբկիր», «Բժշկական համալսարան» և «Գյումրի»: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի: Գավաթի խաղարկության վերջին օրը գավաթի համար կմրցեն ենթախմբերի առաջատարները:
Աղջիկների գավաթի խաղարկությանը կմասնակցեն 4 թիմ՝«Նժդեհ», «Սյունիք», «Վան» և «Տնտեսագիտական համալսարան», իսկ հաղթողը կորոշվի շրջանաձև համակարգով: «Գավաթի խաղարկությունն անցկացնում ենք ավելի շատ վոլեյբոլիստներիի զբաղվածություն ապահովելու համար: Խաղարկությունը կարևոր է նաև նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Կարեն Ասմարյանը:
Գավաթի խաղարկությունը կավարտվի դեկտեմբերի 13-ին: