կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 03:52
Արցախ

Շուշիի թիմը՝ ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկության հաղթող

Շուշիի թիմը՝ ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկության հաղթող

Ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը։

Երկօրյա պայքարի արդյունքում` արդեն չորրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ նվաճելով ԱԺ փոխանցիկ գավաթը, որն արդեն մշտապես կմնա թիմի մոտ։ Շուշեցիները նվաճեցին նաեւ  ՀՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքը։

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին, համապատասխանաբար, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։