կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-07 12:12
Քաղաքական

Մենք ի՞նչ գիտենք՝ վերևում ինչ են մտածում. Սեյրան Սարոյանը չգիտի՝ ով կլինի վարչապետ 2018-ին

Մենք ի՞նչ գիտենք՝ վերևում ինչ են մտածում. Սեյրան Սարոյանը չգիտի՝ ով կլինի վարչապետ 2018-ին

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը չհստակեցրեց, թե 2018 թվականին ում կցանկանար տեսնել որպես վարչապետ՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին: «Այ ցավդ տանեմ, տենց հարցեր իրանք մեզնից լավ են որոշում, մթոմ ինձ ո՞վ հաշվի առավ, որ էդ հարցը ինձ տալիս եք»,- ասաց նա:

Հարցին՝ հաշվի չե՞ն առնում, պատասխանեց. «Իհարկե, քո խոսքը հաշվի առնո՞ւմ են, որ իմն առնեն: Էն վերևի խաղերը որ կա, մենք ստեղ խաբար չենք: Մենք ի՞նչ գիտենք` վերևում ինչ են մտածում: Մենք կարանք ժողովրդից խաբար ըլնենք, էթանք ժողովրդի մեջ մտնենք, իմանանք ժողովրդի դարդ ու ցավը, գանք ձեզի պատմենք, խոսանք: Ես շա՞տ գիտեմ` վերևները ինչ են մտածում»:

Հարցին էլ՝ կարկուտից տուժած գյուղացիներին վարչապետը խոստացել էր օգնել, հիմա ի՞նչ է անում կառավարությունը, Սարոյանը պատասխանեց, որ երեկ մոտեցել, խոսել է վարչապետի հետ, և կառավարությունն ամեն ինչ անում է, որ օգնի: «Նաև ջրի խնդիր կար: Մոտեցա մեր վարչապետին, վարչապետը տեղում հրամանը տվեց, ամբողջ Հայաստանի ջրերի կոմիտեի նախագահը` Արսենը Հարությունյանը, եկավ: Երեկ հավաքվել ենք մեր մշակույթի տանը, շատ-շատ հարցեր տեղում լուծեցինք: Դե Արսենն էլ թազա նշանակված տղա ա, նենց չի, որ սաղ գյուղերը գիտեր, իր համար շատ բաներ բացահայտվավ, գյուղապետերը շատ օգուտ տվեցին, նա էլ իրա փորձով փորձեց ճիշտ ուղու վրա դնել: Շատ հարցեր լուծվեց, որ գոնե էս ջրելու պահով ժողովուրդը չտուժեր»,- ասաց պատգամավորը: