|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի թիմում իրեն շատ լավ է զգում: «Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում և շատ համակարգված աշխատանքի մեջ եմ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը` եթե 2018-ից հետո վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը չնշանակվի, պատրա՞ստ է իրականացնել այն ծրագրերը, որոնք ներկայացրել է, Ամիրյանը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ մեկ ժամ հետո ձեզ հետ ինչ է լինելու: Մենք հնգամյա ծրագիր ենք ներկայացրել և պատրաստ ենք այն իրականացնել: Դրա համար ունենք բոլոր ուժերն ու հնարավորությունները»:
Հարցին, թե արդյո՞ք վարչապետի փոփոխությունը չի ազդի նախարարության ներկայացրած ծրագրերի վրա, նախարարը պատասխանեց. «Ես ձեր հարցերը չեմ հասկանում: Մենք իրականացնում ենք ՀՀԿ-ի` այս թիմով ներկայացրած ծրագիրը, և էական չէ անգամ, թե ով կլինի վարչապետ կամ նախարար»: