| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Այսօր, իբրև մաքուր, ազգային, քրիստոնեական ինստիտուտ, Հայ առաքելական եկեղեցին է, որ ունի պատմական և ինստիտուցիոնալ հիշողություն, ուստի այսօր միայն եկեղեցին գիտե՝ ինչ է նշանակում առանց պետության և պետականության ազգ փայփայել, խնամել և ծառայել ժողովրդին»: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Արամ քահանա Միրզոյանը:
«Պատահական չէ, որ եկեղեցին բոլոր պարագաներում միշտ սատար է կանգնել իր պետությանը: 600 տարի պետություն չունենալով, մենք կարողացել ենք մեր մեջ պահպանել ազատատենչությունը, սեփական անկախ պետություն ունենալու ձգտումը: Այդ ջահը Եկեղեցին կարողացավ պահել, մինչեւ որ համար պահը եղավ և մենք հռչակեցինք մեր անկախությունը:
Այսօր մենք լավ գիտենք՝ ինչ է նշանակում պետությանը վնասել, ինչ է նշանակում վտանգված պետություն, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ պաշտպանենք, փայփայենք մեր պետությունը»,-ասաց նա: