|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշել է, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի` Սլովակիայի հետ հանդիպմանը իր ընտրանին իրավունք չունի խաղն ավարտել ոչ ոքիով. հայտնում է Sovsport.ru-ն։
«Խաղադաշտ դուրս գալով՝ պետք է մտածել միայն հաղթանակի մասին, այլապես ամեն ինչ շատ տխուր ավարտ կունենա։ Թիմը, որը թերագնահատում է հակառակորդին, միշտ էլ պարտվում է։ Սակայն թերագնահատման մասին խոսելն ավելորդ է, քանի որ մենք Սլովակիայում անցկացնելու ենք ամբողջ ընտրական փուլի կենտրոնական հանդիպումը։ Այդպիսի իրավիճակում համոզված լինելը՝ ամենալավ տարբերակը չէ», - ասել է Ադվոկատը։