Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բռնցքամարատի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանն օրեր առաջ 2–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին և տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը:
ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում մարզիկը խոսեց վերջին մենամարտի, ինչպես նաև սիրողական բռնցքամարտից հեռանալու մասին: «Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելն արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում: Ֆիզիկապես և տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է` առանց պարտությունների»,- ասաց բռնցքամարտիկը:
Հարցին, թե շարունակելո՞ւ է ելույթները հավաքականի կազմում, Երիցյանը պատասխանեց. «Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում` մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Հիմա հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»: