| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված. լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Շատ միակողմանի ներկայացված նյութ էր: Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը լիներ, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում` և վերանորոգվածները»,- ասաց նա:
Ասատրյանը նշեց, որ նախարարությունը երբեք չի փորձել համակարգում առկա խնդիրները քողարկել: «Խնդիրներն ինքներս ենք բարձրացնում, և խնդիրների լուծումներ տվողը նորից մենք ենք»,- նշեց նա:
Նախարարի պնդմամբ՝ իրենք քայլ առ քայլ իրականացնում են իրավական փոփոխություններ, որոնք կյանքի կոչելու համար ժամանակ է պետք: «Կատարվո՞ւմ են քայլեր, իհարկե, կատարվում են, բավարա՞ր են, կարծում եմ՝ դեռ ոչ, բայց այդ ուղղությամբ, վստահեցնում եմ, աշխատանքները շարունակական են լինելու»,- ասաց նա:
Անդրադառնալով տարեցներին տրամադրվող սննդին ՝ նախարարը նշեց. «Դրա վերաբերյալ շատ պարզաբանումներ են ներկայացվել, բայց ասեմ` եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր կներկայացնեք: Չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը որևէ բան էր նշանակում»,- ասաց նախարարը:
Հարցին էլ՝ կերակուրի սահմանված չափորոշիչներ չկա՞ն, նա պատասխանեց. «Կան չափորոշիչներ, և դրանք պետք է պահպանել: Այդ չափորոշիչների շրջանակում իրականացվող խնամքը մեր մշտադիտարկման ներքո պահելով՝ մենք կունենանք այն արդյունքները, որ այլևս որևէ շեղում այդ չափորոշիչներից տեղի չունենա,- ասաց Ասատրյանը: