Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ միասին ներկա է գտնվել Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը ԱՄՆ դեսպանի հետ վերանորոգված մասնաշենքում շրջելուց հետո գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի զինծառայողներին վերանորոգման աշխատանքները բարեխղճորեն կատարելու և սրտացավություն ցուցաբերելու համար:
«Թիվ 1 տուն ինտերնատում այսօր խնամվում է 250 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ: Վստահաբար պետք է ասել, որ միայն մեր աշխատողների բարեհոգի վերաբերմունքը դեռևս բավարար չէ տարեցներին պատշաճ խնամք ապահովելու համար, բնականաբար, անհրաժեշտեն նաև լավ պայմաններ: Իսկ այս դեպքում արդեն գործ ունենք բարելավված պայմանների հետ, որտեղ խնամվողների համար ստեղծվում է հաճելի միջավայր»,- ասել է նախարարը:
Վերանորոգված մասնաշենքում շուրջ 24 անձ արդեն նոր պայմաններում կստանա համապատասխան խնամք: Ամբողջությամբ վերանորոգվել ենտուն ինտերնատի երկրորդ մասնաշենքի համապաատասխան ենթակառուցվածքները:
«ԱՄՆ դեսպանության հետ մեր համագործակցության շրջանակներում, գնահատված առաջնահերթ կարիքների հիման վրա վերանորոգվել են տարեցների և երեխաների խնամքի այլ հաստատություններ: Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական են լինելու և նախարարության հետհամագործակցող կազմակերպությունների հետ միասին քայլ առ քայլ հասնելու ենք խնամքի հաստատություններում բարելավված պայմանների ապահովմանը»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը ուրախ է օգնել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր խոցելի են և բնակվում են խնամքի հաստատություններում: «Այս տարի Ջորջիայի ազգային գվարդիայի զինծառայողներըԹիվ 1 տուն-ինտերնատում իրականացրել են վերանորոգման աշխատանքներ՝ փոխել են հատակը, կոյուղին, ջրատար համակարգը: ԱՄՆ դեսպանատունը շարունակում է համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և վստահ եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծել է դեսպանը:
Միջոցառման ավարտին տուն-ինտերնատի տարեց բնակիչները երգել և ասմունքել են տուն-ինտերնատ այցելած հյուրերի համար:
Տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի և 461-րդ ռազմաօդային ուժերի վերհսկման գնդի զինծառայողների կողմից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին