Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության օրակարգի նիստում է Քուվեյթի կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշման մեջ «2017» թիվը «2018» թվով փոխարինելու հարցը:
Պայմանագրի համաձայն՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցվել է նոր մասնաշենք, որն ապահովելու է շուրջ 70 անկողնային խնամքի կարիք ունեցողների խնամքը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում կատարվել է նաև նոր մասնաշենքի բացումը:
Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանի հետ ունեցած տարբեր քննարկումների և բանակցությունների արդյունքում Քուվեյթի Պետությունը աջակցել է նաև մասնաշենքի ամբողջական կահավորման (ներառյալ` բժշկական սարքավորումները և պարագաները), նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման և տարածքի բարեկարգման հարցում: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ նշված ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշվի մնացորդը կազմել է 126,082.3 հազար դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՊՈԱԿ-ի անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց համար կառուցված նոր մասնաշենքի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման, ոռոգման և լուսավորության համակարգերի կառուցման, պարսպի վերականգնման և մեկուսարանի համար հատկացված տարածքի հիմնանորոգման աշխատանքները:
Նախագծով առաջարկվում է Քուվեյթի պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով բացված արտաբյուջետային միջոցների ծախսման հաշվի օգտագործման ժամկետը երկարացնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:
Նոր մասնաշենքի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման, ոռոգման և լուսավորության համակարգերի կառուցման, պարսպի վերականգնման և մեկուսարանի համար հատկացված տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացումը: