կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-03 21:15
Հասարակություն

Աստծուց կաղաչեմ աշխարհին խաղաղություն էղնի, էն Բաքուն էլ կործանվի. Նորքի տուն-ինտերնատի 87-ամյա բնակչուհի

«Մե հադըմ ընգերուհի ունեի, լավ ընգեր էր, էլի լեննագանցի, էն էլ մահացավ, հմի ըստեղ սաղ խելառ են»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է 2005 թվականից Նորքի տուն-ինտերնատում ապրող 87-ամյա Մարուսյա Սարգսյանը:

«Ընտելացել եմ արդեն, վատ չէ, ըստեղ մարդիկ գտնում են հարազատների, որ իսկական հարազատից էլ հարազատ են»,- ասում է նա ու պատմում, որ ամեն տարի ամանորյա տոնակատարություն է լինում իրենց մոտ, իսկ դրանից առաջ պատրաստությունների փուլն է:

«Ի՞նչ է եղել, հմի խալադելնիգս լիքն է, քիչըմ բան-ման մեն ենք առել, քիչըմ էլ ըստեղ կուդան, յոլա կերթանք, մեզ ի՞նչ է եղել»,- ծիծաղելով ասում է մեր զրուցակիցը, ով զավակներ չունի, հարազատներն էլ Հայաստանից դուրս են ապրում:  «Որ հարազատներ ունենաս, շրջապատ էղնի, ուրախություն է, Նոր տարին լավ բան է, բայց որ չունիս…»,- հոգոց արձակելով` ասում է Մարուսյա տատիկը:

Չնայած հարազատների պակասին` 87-ամյա տատիկն ամենևին էլ վատ տրամադրված չէ և «լավ էլ անհամբեր» սպասում է Նոր տարուն: «Աստծուց կաղաչեմ աշխարհին խաղաղություն էղնի, էն Բաքուն կործանվի, էս ջահել-ջուհուլը սաղ-սալամաթ վերադառնան»,- ասում է Մարուսյա տատիկը:

Լուսինե Հակոբյան

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: