|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ըստ ներկայացված կալանավորման միջնորդության Է.Ալեքսանյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից` ազդել դեռևս անհայտ անձանց վրա և թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«Սակայն արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով` միակ բանը որ նա անում է դա իր ընտանիքի և ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով սպասելն է դատական ակտի հրապարակմանը:
Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի»։