Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վարդան Հարությունյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանգուցալուծումը մոտենում է։ Ափսոս, որ վիրավորներ կան։ Տա Աստված՝ զոհեր չլինեն։ Նաեւ ափսոս, որ Վիտալի Բալասանյանի միջնուդությամբ սկսված բանակցությունները ընդհատվեցին։ Բանակցությունների արդյունքում, երեւի, հնարավոր կլիներ ինչ որ զիջումներ ստանալ իշխանություններից։
Օրինակ՝ ազատել ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ խաղաղ ցույցերի մասնակից բոլոր կալանավորվածներին, ապա քաղբանտարկյալներին ազատ արձակելու խոստումներ ստանալ։ Չգիտեմ։ Ահագին բան էր երեւի հնարավոր։ Հիմա արդեն փոխզիջումներ նախատեսող բանակցություններ չեն լինելու։ Որեւէ զիջում չի լինելու։
Խորենացուց էլ կհեռանան զինված խմբին աջակցող, զենքով քաղաքականություն անելը ճիշտ ճանապարհ համարող քաղաքական գործիչները։ Ի տարբերություն զինված խմբի անդամների եւ կալանավորվածների՝ նրանք գնալու են իրենց գրասենյակներ եւ շարունակելու են սուրճ խմել ու աուլիսներ տալ։ Եթե իշխանությունները գնան վրեժխնդրության ճանապարհով, իսկ նրանք սիրում են այդ ճանապարհով գնալ, եղած քաղբանտարկյալների թվին կավելանան այս նոր կալավորվածները ու նոր հետապնդումներ կսկսվեն»: