Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե երկար ժամանակ չի համաձայնել լինել ՊԵԿ նախագահ: Նա նշեց, որ նման բան չի եղել:
Հարությունյանը հայտնեց, որ ՊԵԿ-ում տեղի են ունենում կադրային փոփոխություններ: «Իմ մարդկանցով եմ համալրում, համալրում եմ պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու փոփոխություններ. այն մարդիկ, ովքեր իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու իրականացնել, միանշանակ, չեն լինի իմ թիմի անդամ»,- ասաց նա, ապա հավելեց. «Նախկին աշխատողներն էլ էին պրոֆեսիոնալ, բայց եկեք հասկանանք, որ խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում և պետք է աշխատեմ այն թիմի հետ, որին ես կընտրեմ»:
Իսկ թե խոսքն ի՞նչ կանոնի մասին է, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել:
Հարցին՝ թե ի՞նչը ստիպեց նրան ավելի բարձր աշխատավարձով աշխատանքը թողնել և ՊԵԿ նախագահ աշխատել, նա պատասխանեց. «Վարչապետի առաջարկը և իմ սկզբունքները»: