Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն արդարացի չի համարում այն դժգոհությունները, որ սահմանից սպառողին գազն ավելի թանկ է հասնում, քան սահմանին է:
«Մենք ավելի մեծ ծրագիր էինք ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի շրջանակներում նախատեսվում էր փոխել այն խողովակները, որոնք 50 եւ ավելի տարիներ շահագործվում են, բայց, ցավոք, այսօրվա հաստատված սակագնով չեն կարող անել այդ աշխատանքները: Համոզված եմ, որ մոտակա տարիների ընթացքում ժողովրդի կենսամակարդակը կլավանա, աշխատավարձները կբարձրանան, եւ գազի գնի նույնիսկ փոքր փոփոխությունն էլ ժողովրդի վրա չի երեւա»,-Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց նա:
Հարցին, թե սոցիալական բունտ կանխատեսո՞ւմ է, Վարդան Հարությունյանը հրաժարվեց պատասխանել: «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանի, ես բիզնեսմեն եմ»,- հայտարարեց նա եւ հավելեց, որ գազի գնի 9 տոկոս թանկացումը հիմնավորում ունի:
Ի դեպ, դիտարկմանը, որ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը շատ ավելի լավ տնօրեն է համարում իրեն, հայտարարեց. «Մենք ընկերներ ենք, ընկերների մեջ լավ ու վատ չի լինում»: