կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 23:35
Հասարակություն

ՃՈ արտաբյուջետային ֆոնդից գումար կփոխանցվի բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին

ՃՈ արտաբյուջետային ֆոնդից գումար կփոխանցվի բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին

.Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՊՆ-ն ներառել է որոշում, այնէ`  կառավա­րությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոց­ներից, եկամուտների նվազեցման եղանակով 3,000,000.0 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը կազմում է 2000, որից 2017թ-ին պետական բյուջեով հաստատված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել 62 ընտանիքների կամ հաշվառման մեջ գտնվողների 3,1%-ին:

ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված հատկացումների ավելացում 1.000.000,0 հազ.դրամով, որը կապահովի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետների կրճատումը:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացողների թվաքանակը ավելացնել 142-ով (հաշվարկները կցվում են), հասցնելով 304-ի կամ կարիքավորների 15,2%-ի: