|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման համար պետությունը գումար կհատկացնի: Կառավարություն այսօր որոշեց` 187.9 մլն դրամը հատկացնել պահուստային ֆոնդից:
«Գուmարից որոշակի մաս կհատակցվի նաև Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 0.4 կՎտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման, ցանկապատի կառուցման համար»,- ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիք Ցոլակյանը: