|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՊԵԿ-ը ներառել է հարց` հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 180 միլիոն դրամ:
Ներկա պահին հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի տրամադրության տակ առկա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակությունն ավարտվում է և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել շուրջ 1000 հատ հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումն ու ներմուծումը սեփական միջոցներով կազմակերպելու համար:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած ներդրմանը, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կրճատել ստվերային շրջանառությունները:
Նախագծով առաջարկվում է վերը նշված խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 180.0 մլն. դրամ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը: