Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ դե յուրե կան աշխատող աղքատներ. ԱԺ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` կառավարության նոր ծրագրում նշված է, թե 12 տոկոսով պետք է նվազեցնել աղքատության ցուցանիշը, սակայն այս պահին, պաշտոնական տվյալներով, աղքատության ցուցանիշը 30 տոկոս է:
«Որքան էլ բարի լինեն կառավարության ծրագրերը, որքան էլ գրեն, թե պետք է լուծեն աղքատության խնդիրը, նման կերպ հնարավոր չէ այս խնդիրը լուծել: Հայաստանում աղքատության ցուցանիշը գնալով ավելանում է: Որտե՞ղ է երաշխիքը, որ ծրագրում ներկայացված թվերը չեն մնալու ուղղակի ցուցակում, ինչպես մնացել են նախորդ տարիներին գրված ցուցակները: Ավելի լավ է լինել ազնիվ ու ներկայացնել թիվ, որը իրական կլինի»,- ասաց պատգամավորը:
Դիմելով վարչապետին` Զոհրաբյանն ասաց, թե երբ նա ներկայացվում էր իր ծրագիրը, ինքը հարցրել էր` պատրա՞ստ է, արդյոք, կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: «Ցավոք, կա'մ ձեր ձեռքերը չհասան, կա'մ ուղղակի թույլ չեն տալիս: Դուք ասում էիք` ամեն օր գոլ եք խփելու, բայց մենք այդպես էլ գոլ չտեսանք, միայն ինքնագոլեր` սեփական դարպասին»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու: