Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոտքեր մաքրելու գործընթացը մենք տեսել ենք, թե ինչ հետևանք ունեցավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի պարագայում․ այնտեղ ոտքերը մաքրում էին ոչ թե ասֆալտին պառկելու, այլ խնջույքից հետո զինվորական բժշկի հետ կոնֆլիկտ ունենալու արդյունքում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթակելուց հետո նրա հայտարարությանը, թե՝ այսօր իրենց պառկեցնում են ասֆալտին, բայց վաղն իրենք են ոտքերը սրբելու նրանց վրա։
«Դա լկտի պահվածք էր, այդպիսի պահվածքը երբևէ ընդունել չի կարելի, դա միտված էր մեր անվտանգության համակարգին, մեր պետականությանը, և այդ պահվածքը պետք է ոչ միայն չընդունվի, այլև պետք է ստանա համապատասխան գնահատական։ Նախ՝ ես չեմ տեսել, որ Ռուբեն Հայրապետյանին որևէ մեկը պառկեցնի ասֆալտին, ընդհակառակը, առաջին գործողությունների ժամանակ ինքը իր թիկնապահների հետ շատ ազատ պտտվում էր և երբ դիմակավորները գործողություն էին անում որևէ մեկը կադրում չերևաց, որ պառկեցնի ասֆալտին։ Բացի այդ, ցանկացած մեկին ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում իրավունք ունի բերման ենթարկելու, իրենք վերին արտի ցորենը չեն»,-ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ինքը չէր ցանկանա, որ Հայաատանում ոտքեր մաքրողների ցանկությունները երբևէ իրականություն դառնա։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգությունհայտնեց, որ Ոստիկանությունը խեղճացած է, մինչդեռ իրենք մեկ ամիս առաջ լրացուցիչ լիազորություններ են տվել այդ մարմնին, որպեսզի իրեն առավել քան վստահ զգա։
«Ես չեմ տեսնում, որ Ոստիկանությունը իրականացրել է իրեն վերապահված գործողությունները, որովհետև այդպիսի հայտարարություններ չպետք է հաջորդեին։ Ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ուժային կառույց է, նրան տալիս ենք լրացուցիչ գործիքակազմ, որ վստահություն ձեռք բերի, բայց երեկ ես նկատեցի, որ Ոստիկանությունը կաշկանդված էր և ստացավ այնպիսի հարված, որն ուղղված էր նաև իշխանությանը»,-ասաց նա։
Քոչարյանի կարծիքով՝ նախկինում Ոստիկանությանը բերել են այնպիսի վիճակի, որ միշտ կաշկանդված է եղել հեղինակությունների առջև, մինչդեռ ինքն ուզում է, որ Ոստիկանությունը դուրս գա այդ վիճակից։
«Այնտեղ կային ՀՀԿ ներկայացուցիչներ, տեսա՞ք այն ծափերը, ի՞նչն էին խարախուսում այդ ծափերով, ոտքերը մաքրելո՞ւն»,-տարակուսեց նա։
Անդրանիկ Քորայնաի գլխավորած՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդամներից մեկը խոսել է ոստիկանապետի հետ, ներկայացրել դիտարկումները, հորդորել ավելի վստահ գործել։
Մանրամասները՝ տեսանյութում․