Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»:
Կառուցապատողը Լիան Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին, անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը նույն համայնքի այլ փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով:
Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության հիմնադիրներն են՝ Լիան Ալեքսանյան Լիմինդրի, Սվետիկ Ալեքսանյան Լիմինդրի, Սոֆյա Ալեքսանյան Լիմինդրի եւ Արփենիկ Ալեքսանյան Լիմինդրի, Վարսենիկ Սիմոնյան Տելեմակի:
Ալեքսանյան քույրերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրերն են: Ընտրողների ռեգիստրում նրանք Սամվել Ալեքսանյանի եւ նրա եղբոր որդի ու այս համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ նույն հասցեում են գրանցված, բացի Արփենիկ Ալեքսանյանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: