Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Տեսաք` կարկուտն ինչ արեց, մոտ 11 համայնք ուղղակի ավերեց, 7 գյուղ ամեն ինչից զրկված է. ԱԺ նիստի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը: Նա նշեց, թե գյուղացիներին պետք է օգնել, այլապես, ըստ պատգամավորի, «սաղ կթողեն, կգնան Ռուսաստան»
«Կարկուտը թուրքից բեթար ա, թուրքի դեմ կարում ենք պայքարել, բայց կարկուտի դեմ չի ստացվում: Ռեալ, իմ հաշվարկներով, էդ գյուղերը ոչինչ չունեն, բանկերը էնպիսի վիճակում են դրել գյուղացուն, որ էլ վկա էլ չկա, սաղ իրար վկա են կանգնել: Էդ էլ նոր բան ա` պիտի իրար վկա կանգնեն, որ վարկ տան: Պիտի օգնենք գյուղացիներին, ի՞նչ անենք, երևի նոր թնդանոթ պիտի բերենք»,- ասաց Սարոյանը:
Ըստ նրա` գործող հակակարկտային կայաններն այնքան էլ արդյունավետ չեն: «Ոնց որ էթանք կռիվ ու ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք, դրա համար նոր թնդանոթներ է պետք դնել: Գյուղացու հոգեբանությունն է` ասում է` կարկուտ չլինի, լավ բերք կտա: Գյուղացին կմեռնի, եկեք մի բան անենք; Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու դրա համար»,- նշեց պատգամավորը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց, որ երեկ եղել է խորհրդակցություն, և տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու տարբերակներ են քննարկել: