Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ԱԺ-ում ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո` առանց դեմ եւ ձեռնպահ ձայների, մեծ ոգեւորություն առաջացավ ԱԺ-ում: Պատգամավորները նախ նիստերի դահլիճում ծափահարեցին, իսկ արդեն միջանցքում համբուրվելով շնորհավորում էին Մանվել Գրիգորյանին:
Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը Yerkir.am-ի խնդրանքով բացատրեց իր ոգեւորությունն ու ուրախությունը: «Մեր ընգերներին բերինք, հասցրինք մեզի, քո'ւրս, այ դրա համար եմ ուրախացել, մեր ընգերներին բերինք, հասցրինք մեր ստատուսին, վատ ա՞ բա»,-բացատրեց նա:
Սարոյանը վստահեցրեց, որ բոլոր քննադատություններ էլ ի սրտե էին, բոլորն էլ ավելի լավն էին ուզում: «Հլը մի հատ բարոյական մասը անենք, տղեքը թող հասկանան, որ իրանց բանի տեղ ես դնում` որպես ազատամարտիկ, նոր հետո կմտածենք էլի բարոյականի մասին»,-նշեց պատգամավորը:
Հարցին, թե բավարարվա՞ծ է Մանվել Գրիգորյանի ելույթից, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այո, դուք էլ եք բավարարված, բոլորն էլ բավարարված են»:
Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ ինքը ելույթ չունեցավ: «Գեներալը խոսաց, պակաս տեղ չթողեց, էլ ես հուր ի ջրգնում, հնգնում մեյդան»,- հայտարարեց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, թե սոցիալական խնդիրները ե՞րբ են կարգավորվելու, Սարոյանը վստահեցրեց, որ դա էլ կլինի: Հարցին, թե ամսական որքա՞ն գումար պետք է ստանա ազատամարտիկը, որ կարողանա ապրել, պատասխանեց. «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, անցնեմ խալխի տներին»: Ճշտող հարցին ի պատասխան, թե ինքը որքա՞ն է ծախսում, գեներալ-պատգամավորը խորհուրդ տվեց Սերոբին (օգնական) հարցնել եւ հայտարարեց. «Ես փողի հետ զահլա չունեմ, թե ես պապիրոզ առած կամ, ինչ ուզում ես ասա»:
Սոցիալական խնդիրներին անդրադառնալը գեներալ-պատգամավորի սրտով չէր: «Դրա համար կան տնտեսագետներ, կնստեն կհաշվարկեն: Մենք բարոյական մասը պահենք... Փողի-մողի հարցերը կլուծեն: Այ քո'ւր, ուրտու հեր ու մեր իրար չեն ճանաչում, էրեխեն ու մեր իրար չեն ճանաչում, ոչ մեծ կա, ոչ փոքր, ուր բարոյականություն չկա, ջայնմին միս ու խորոված ուտեն: Ավելի լավ չի՞ հաց ու պանիր ուտեն, կան քյասիբ ընտանիքներ, որ ընտանիքի հոտ ա գալիս, իսկ էնքան հարուստ ընտանիքներ էլ կան, որ նայում ես` զզվալդ ա գալիս»,-հայտարարեց պատգամավորը: Նա նաեւ խոստովանեց, որ հարուստ է: «Որ ասեմ` քյասիբ եմ, կհավատա՞ս: Իհարկե` հարուստ»,- ասաց նա: