ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքականը Տոկիոյում մասնակցում է աշխարհի առաջնությանը
ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքականը Տոկիոյում մասնակցում է աշխարհի առաջնությանը:
Մեր թիմը Տոկիո է մեկնել Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ), Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան (85 կգ) և Դավիթ Հովհաննիսյան (85 կգ) կազմով՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: