Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, այնպես էլ կանանց ընտրանին այժմ հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը զրուցել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:
-Պարոն Ներսիսյան, հավանաբար դուք էլ տղամարդկանց պես սկսել եք նոյեմբերի 4-ին Ալմաթիում մեկնարկելիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը:
-Այո, մինչև ամսի 20-ը կմնանք Ծաղկաձորում: Առաջին հավաքի հիմնական նպատակն է ուշադրություն դարձնել ընդհանուր ֆիզիկական պատրաստությանը: Այսինքն՝ վարժությունները կատարվում են ցածր քաշով, սակայն մեծ քանակով:
-Տղամարդկանց հավաքականը մինչև աշխարհի առաջնություն պատրաստվում է 6 ուսումնամարզական հավաք անցկացնել: Դուք ի՞նչ ծրագիր ունեք:
-Նույնը: Ուր տղամարդկանց հավաքականն է գնալու, ինչ ծրագրով աշխատելու է, նույն էլ մենք, ոչ մի տարբերություն: Միայն մարզման առանձնահատկությունով ենք տարբերվելու: 4 հավաք անցկացնելու ենք Հայաստանում՝ երկուական Ծաղկաձորում ու Աբովյանում, մեկը Թեոդոսիայում և վերջինը Ալմաթիում:
-Հավաքին մասնակցում է նաև Սոնա Պողոսյանը:
-Այո Սոնան, քանի որ պատրաստվում է Նանկինում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին, ուստի նրան ևս ֆեդերացիայի որոշմամբ՝ ընդգրկել ենք այս հավաքին: Թեպետ շատ հնարավոր է, որ նա էլ մասնակցի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
-Աշխարհի առաջնությանը ամբողջական կազմո՞վ եք մասնակցելու:
-Այո, քանի որ օլիմպիական վարկանիշային առաջնություն է, կներկայանանք 7 հոգով: Նրանցից լավագույն 4-ի արդյունքներով կձգտենք պայքարել 2 կամ 3 օլիմպիական ուղեգրերի համար:
-Իսկ առավելագույն տեղերի համար պայքարելն անիրակա՞ն է:
-Ինչու, մրցում է, ամեն ինչ հնարավոր է, կարևորը աղջիկներն կարողանան իրենց հնարավորությունների սահմանում հանդես գալ: Եթե շատերին հաջողվի տասնյակ մտնել, ուստի ամեն ինչ հնարավոր է: Բայց միևնույն ժամանակ շատ դժվար կլինի պայքարել այնպիսի զորեղ հավաքականների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը ու ևս մի քանի ևվրապական և ասիական երկրներ: 2010 թվականին, եթե Մելինեն չվնասեր ձեռքը, ապա մենք շատ մոտ էինք 4 ուղեգիր ձեռք բերելուն:
-Ալմաթիում կայանալիք աշխարհի աառջնությունը ճիշտ է վարկանիշային է, սակայն ծանրորդուհիները, կարծում եմ, դեմ չեն լինի հերթական անգամ կանգնել պատվո պատվանդանին:
-Մեդալների հավանական թեկնածուներն են Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, սակայն երկուսն էլ այս պահի դրությամբ ունեն քաշի խնդիր: Մելինեն, որ հանդես է գալու 69 կգ քաշային կարգում, այս պահին ընդամենը կշռում է 62 կգ, իսկ Հռիփսիմեն՝ 82 կգ է, որը գերծանր քաշայինի համար շատ փոքր քաշ է: Լոնդոնի օլիմպիական խաղերում նա 87 կիլոգրամ էր: Եթե աղջիկները քաշ հավաքեն, մեդալների հավանականությունը շատ մեծ կլինի