|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 19-29-ը Կազանում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը, մեր ընտրանին այս անգամ ներկայանալու է երկու մարզիկով: 69 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի գյումրեցի Ժորժ Եղիկյանը, իսկ 105 կգ քաշային կարգում՝ նրա համաքաղաքացի Մկրտիչ Մկրտչյանը:
Մեր երկու ծանրորդները, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ, մրցավայր կմեկնեն հունիսի 19-ին: Մրցումների մեկնարկը կտրվի հունիսի 21-ին: Ժորժ Եղիկյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 23-ին, իսկ Մկրտչյանը՝ հունիսի 27-ին: Պատվիրակության կազմում կլինի նաև ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս կարևոր ստուգատեսից առաջ մեր ծանրորդները ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում, իսկ այժմ գտնվում են Աբովյանում, որտեղից էլ կմեկնեն Կազան: