կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 07:00
Սպորտ

Շախմատի հավաքականը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Շախմատի հավաքականը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը
Շախմատի Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, մարզիչ` Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ, կմասնակցի  հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: 

Մրցաշարում ելույթ կունենան աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները` Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը,  Չինաստանը, Իսրայելը, Հունգարիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը: