|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի 65-ամյա բնակիչ Յուրի Բայրամյանը հունիսի 11-ին անտառում սունկ հավաքելիս ընկել և մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Նա նշեց, որ 65-ամյա տղամարդը հովիվ էր: «Դե հովիվ էր, անասուններին սար էր տանում ու կնոջ հետ էլ ժամանակավոր հենց էնտեղ էր մնում: Էնպես չէ, որ տարածքին անծանոթ էր, բայց դե երևի ոտքը մի բանի կպել է ու ընկել, գլուխը խփել է»,- ասաց Բայրամյանը: Ըստ նրա` դեպքի մասին իմացել են այն բանից հետո, երբ Յուրի Բայրամյանը երկար ժամանակ չի վերադարձել անտառից, հարազատներն անհանգստացել են, գնացել են փնտրելու ու նրան գտել մահացած:
Մուղդուսյանը նաև նշեց, որ մահացածն ուներ երկու տղա և մեկ աղջիկ, ովքեր ամուսնացած են: