|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարությունը վաղվա նիստում հավանաբար որոշում կկայացնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրած նախագծի վերաբերյալ, ըստ որի` Հայաստանում վերսկսվելու են նավթի եւ գազի պաշարների հետախուզման աշխատանքները:
Նախագծի համաձայն` Հայաստանի տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրվելու են մրցութային կարգով, իսկ որոշման ուժի մեջ մտնելուց հետո մրցույթները կկազմակերպվեն 15-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ մեր երկրի տարածքում նմանատիպ աշխատանքներ իրականացվել են դեռեւս խորհրդային տարիներին, սակայն ապարդյուն: Նույն աշխատանքները վերսկսվեցին նաեւ անկախացումից հետո, արդյունքում` Արարատյան հարթավայրում հորատվեց ավելի քան 120 հորատանցք:
Ենթադրվում է, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում կան գազի` մոտ 3 մլրդ խմ պաշարներ: Ամիսներ առաջ վանանդեցիները «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ իրենք մասնակցել են համայնքում կատարված հորատման աշխատանքներին եւ համոզված են, որ ընդհատված աշխատանքները կվերսկսվեն: