|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն»։
Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին Էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն Էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում Է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։ Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում Է, սահմաններ չունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։