Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էր: Օգտատերերից մեկը հարցրել էր, թե ի՞նչ բախտի է արժանանալու Մատենադարանը, քանի որ տնօրենը` Հրաչյա Թամրազյանը, նախորդ տարի սեպտեմբերի սկզբին մահացավ, և մինչ օրս թափուր է տնօրենի պաշտոնը: Օգտատերը գրել էր նաև, թե նախարարի հայտարարությունը, որ Մատենադարանի տնօրեն չեն նշանակում, քանի որ միջնադարագետներ չունենք, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ ինքը նման հայտարարություն չի արել: «Ավելին` ես պատմաբան եմ, իսկ մայրս Մատենադարանում է աշխատում, և շատ լավ եմ ճանաչում տեղի կոլեկտիվին և ներուժը: Մենք ուղղակի ուզում ենք Մատենադարանին տալ հիմնադրամի կարգավիճակ, որն ավելի կանկախացնի հաստատությունը: Այսինքն` հիմնադրամի ձեռագրային հարստությունն ու շենքը կլինի ՀՀ կառավարությանը, սակայն կառավարումը կլինի հենց հիմնադրամինը: Կարծում եմ` հիմնադրամի կարգավիճակն ավելի մեծ ազդեցություն ու հեղինակություն կտա Մատենադարանին»,- ասաց նա:
Օգտատիրոջ դիտարկմանը, թե ժամանակը չէ՞ վերջ դնելու կոլեկտիվի առևտրային հարաբերություններին, նախարարը պատասխանեց, թե համաձայն չէ նման գնահատականի հետ, քանի որ կոլեկտիվին շատ լավ է ճանաչում, և նման հարաբերություններ չկան այնտեղ: «Կա Մատենադարան տուրիստական հոսքեր ապահովելու հարցը: Մեկ այլ բան էլ`տեղում հուշանվերներ են վաճառում, որի մեջ ես վատ բան չեմ տեսնում»,- ասաց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն էլ անդրադարձել էր Մատենադարանի շենքում գործող տաղավարների խնդրին: