|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:
«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասել է Հայկ Խանումյանը: