Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համարում է` քանի որ խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չէ, կարող է կարծիք հայտնել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ: Այսօր խորհրդարանում, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ թե ի՞նչ է կատարվում իրենց խմբակցությունում` խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանում, ներկա չի լինում նաև Իշխան Զաքարյանը, նա ասաց. «Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայելու նիստերից, իսկ բացակաների հարգելիությունը ո՛չ ես եմ որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորներ: Կա կանոնակարգ-օրենքով սահմանված լիմիտ, երբ այն լրանում է, Ազգային ժողովի խորհուրդն իրավական գնահատական է տալիս հարգելի լինել-չլինելուն»:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ: «Եվ հետո` ո՞վ է ասել, որ եթե պատգամավորը բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես զբաղված չէ իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Ես հակված չեմ կարծել, որ պատգամավորը, ով չի գտնվում ներսում ու պատգամավորի կարգավիճակից բխող գործունեություն է իրականացնում, պետք է ստորադասել նիստին ներկա գտնվող, բայց պարապ, ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներին կամ պահվածքին: Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ներկա ստանալու համար, ես այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,- նշեց պատգամավորը: