Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը Yerkir.am-ի զրույցում նշեց՝ նորություն չէ, որ ԲՀԿ-ն մարդ-կուսակցություն է: Պատգամավորի դիտարկմամբ՝ գաղտնիք չէ նաև այն, որ ԲՀԿ-ն լքած պատգամավորները Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի և անձի շուրջ էին համախմբվել հիմնականում, ուստի` չկա մարդը, չկա կուսակցությունը:
«Հենց այս և բազում այլ օրինակներ ապացուցում են, որ քաղաքական միավորները պիտի ստեղծվեն գաղափարների հենքի վրա»,- նշեց Եսայանը:
Մեր հարցին, թե կշարունակվի՞ «առնետավազքը» ԲՀԿ-ից, նա պատասխանեց. «Առնետավազքը» քաղաքական գործընթացների անբաժանելի մասն է, ցավոք: Բայց եկեք չմոռանանք, որ մարդիկ ունեն նաև համոզմունքներ, սկզբունքներ, պայմանավորվածություններ: Երբ դրանք չեն իրականանում, կամ երբ մարդկանց ինչ-ինչ հանգամանքների բերումով թվում է՝ իրենք ճիշտ տեղում չեն և պետք է հեռանան, ուրեմն հեռանում են: Միշտ չէ, որ այս հեռացումը կարելի է որպես «առնետավազք» բնորոշել»:
Հարցին, թե հնարավո՞ր է Նաիրա Զոհրաբյանի անձով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԲՀԿ-ից արտահոսք է գրանցվում, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Այս հարցին ես չեմ ուզում պատասխանել, քանի որ Նաիրան իմ երկարամյա ընկերուհին է և նրա անձի հետ կապված որևէ հարցի ես ոչ այժմ, ոչ էլ երբևէ չեմ պատասխանելու»: