|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թե ինչպես ՀՀԿ-ն կպայքարի կոռուպիայի դեմ, կտեսնեք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: «Քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսևորված են»,- նշեց նա:
Խոսելով ազդարարի ինստիտուտի մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ գործելու է նաև անանունությունն ապահովող հարթակ: «Խոսքն այն մասին է, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից և հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե, ընտրությունների ընթացքում փող վերցնելով, ընտրողը կարո՞ղ է համարվել ազդարարող, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Նա կարող է իրեն ազդարար ընկալել, բայց դա մենք այս օրենքով չենք հայտարարել, այլ այդ հնարավորությունը մենք նրան տվեցինք ընտրական օրենսգրքով կատարվող փոփոխություններով, երբ ասացինք, որ եթե ուզում է հայտնել այդ մասին, ապա կազատվի պատասխանատվությունից»:
Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ այսօր էլ ընտրողը կարող է տվյալներ հաղորդել, որոնք կարող են ստուգվել: