Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այդ դպրոցների տնօրենները պետք է ուղղակի լուռ մնային, ընդհանրապես չխոսեին. խոսելով «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի բացահայտած` մի շարք դպրոցների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու փաստի մասին` լրագրողներին ասաց «Ելք»-ից Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:
Նա նաև նշեց, որ տեղյակ է` 30 տնօրեն դատի է տվել ՀԿ-ի տնօրեն Դանիել Իոնեսյանին, և սա նման է հայկական ասացվածքին` «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»: «Որոշ ժամանակ կանցնի և դուք կտեսնեք` ինչ քայլերով եմ այդ տնօրենների դիմակը պատռելու: Նրանք անօրեն գործ են արել, իրավունք չունեին նման բան անելու և դեռ մի բան էլ արդարանալու: Երևի այդ 30 դպրոցների տնօրենների ձայնագրությունների մեջ հենվելու քիչ տեղեր կան, դրա համար էլ ՀՀԿ-ն ասել է` դատի տվեք Դանիելին, մենք ձեր թիկունքին կանգնած ենք»,- ասաց Բախշյանը:
Ըստ նրա` Դանիելը միայն փաստն է ներկայացրել, և ՀՀԿ-ն, հետևություններ անելու փոխարեն, սկսել է այլ քայլեր անել:
Հարցին, թե այդ տնօրենների թվում կա՞ն ծանոթներ, Բախշյանը պատասխանեց, թե` այո, նրա համար ցավում և ամաչում է: