Տեղեկացրել ենք, որ ԱԺ փոխնախագահներն արդեն ընտրված են: ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ելույթում շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր վստահել են իրեն, նաև նրանց, ովքեր դա չեն արել։
«Շնորհակալություն եմ հայտնում ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական դիրքորոշումն արտահայտածներին։ Նվազագույնը՝ ազնիվ էր։ Ես ամեն ինչ անելու եմ իմ ելույթում հնչեցրած թեզերը իրականություն դարձնելու համար»,- ասաց նա։
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի օգտին 73 պատգամավոր կողմ էր քվեարկել, դեմ՝ 22-ը, անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ: