Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական է, այդ պատճառով, նույնիսկ բուռն ցանկության դեպքում, չեն կարող պատշաճ իրականացնել իրենց գործառույթը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դաշինքի շտաբի անդամների մամուլի ասուլիսում։
Նա ներկայացրեց դաշինքի ծրագիրը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական քաղաքականության մի շարք կարևոր հարցերի հետ․ հակակոռուպցիոն քաղաքականություն, մատչելի և որակյալ արդարադատություն, մարդակենտրոն վարչարարություն:
«Մենք առաջարկում ենք արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, որը նշանակում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների թվաքանակի արհեստական ավելացում, այլ նշանակում է որակի բարձրացում՝ քաղաքական նշանակումների բացառմամբ և քաղաքական կամքի հստակ ուրվագծման միջոցով։ Մենք առաջարկում ենք մարդակենտրոն վարչարարություն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Նա պարզաբանեց, որ սա նշանակում է մարդկանց քաշքշուկի մեջ չգցել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, քաղաքականացված, ընտրանքային մոտեցում ունի կոնկրետ քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։
«Մասնավորապես, 2020թ-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջ ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետևաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․