Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից ներկայացված` կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին և հարակից օրենքների նախագիծը:
Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այս նախագծով առաջարկվում է ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների ցուցակն ու սահմանել ընտանիքի կազմը: Նա հայտնեց, որ եթե այժմ հայտարարատուների թիվը շուրջ 500 է, ներկայացվող փոփոխությամբ նրանց թիվը կհասնի մինչեւ 2200-ի:
«Կազմում կներառվեն դատախազներ, քննիչներ, հատուկ ծառայություններում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք և գնումների բողոքարկման խորհրդի անդամները: Եթե հանրային ծառայության այս կամ այն ոլորտին է վերաբերում, ապա բարձրագույնից շեմն իջեցվել է մինչև գլխավոր: Հաջորդը` հստակեցվել է ընտանիքի կազմը: Նոր փոփոխությամբ` ընտանիքի կազմում ներառվում են ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովին, ապա, այն, ըստ զեկուցողի, լինելու է ապաքաղաքական, անկողմնակալ, և կարևոր է լինելու մասնագիտացումը: Մարմնի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ ձայների մեծամասնությամբ: Իսկ թեկնածուների առաջադրումը լինելու է մրցույթով: Մրցույթն էլ լինելու է թեստավորման միջոցով և բանավոր հարցազրույցով՝ ԶԼՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հովհաննիսյանի խոսքով՝ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել, որպեսզի կոռուպցիայի կանխարգելիչ մարմինը հաջողված լինի, որի գործառույթներից պետք է լինի պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգումը, վերլուծումը, իսկ խախտման դեպքում վրա է հասնելու պատիժը: