|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի հանրապետականներ նամակ են գրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ մտահոգություն հայտնելով Ջո Բայդենի վարչակազմի՝ «Հյուսիսային հոսք 2»-ի քաղաքականության վերաբերյալ:
Նրանց կարծիքով՝ ռիսկ կա, որ նոր նախագահը չի կատարի սահմանափակումներ մտցնելու խոստումները: Կոնգրեսականները թվարկել են նախագծի հետ կապված նավերն ու ընկերությունները, որոնք, նրանց կարծիքով, պետք է հնարավորինս շուտ ավելացվեն պատժամիջոցների ցուցակում:
«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու խողովակների կառուցում Ռուսաստանի ափերից՝ Բալթիկ ծովով, դեպի Գերմանիա: Նաև խողովակը կանցնի Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով: