|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ Հանրապետականի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների հարցն ուսումնասիրելու համար կրթության և գիտության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել:
Yerkir.am-ի հարցին, թե արդյունքում ի՞նչ որոշեց հանձնաժողովը, և ի՞նչ քայլեր են արվելու` հետագայում նման դեպքերը բացառելու համար, ԿԳ նախարարը պատասխանեց, որ հանձնաժողովն արդեն իսկ ավարտել է իր աշխատանքը, և ամբողջական փաթեթ է պատրաստվել: «Մենք հիմա մեզ մոտ ամփոփում ենք արդյունքներն ու առաջարկություններն ի մի բերում: Առաջիկայում կառավարությանը կներկայացնենք փոփոխությունների փաթեթ, և սպասվում են լուրջ փոփոխություններ: Փոփոխությունները կլինեն տարբեր ուղղությամբ` և՛ տնօրենների ընտրության, և՛ տնօրենների պատասխանատվության, և՛ խորհուրդների վերաիմաստավորման ուղղությամբ»,- ասաց ԿԳ նախարարը: