կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 16:36
Հասարակություն

Նոր օրենքով կփոխվի կենսաթոշակի հաշվարկման կարգը

Նոր օրենքով կփոխվի կենսաթոշակի հաշվարկման կարգը

Կառավարությունն առաջարկում է նոր օրենքով փոխել կենսաթոշակի հաշվարկման կարգը: Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ այդմ` առաջարկվում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի համար սահմանվի մեկ գործակից, այնինչ այսօր այդ մեկ գործակիցը տրվում է 25 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար: Դա նշանակում է, որ մեկ տարվա արժեքը ավելի մեծ ազդեցություն կունենա ավելի ցածր կենսաթոշակ ստացող անձանց թոշակները հաշվարկելիս, դրա արդյունքում տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կենսաթոշակը կբարձրանա 42 տոկոսով:

 

Նախարարի խոսքով` որքան ստաժը բարձր է, այնքան ստաժի գործակիցը կնվազեցնի թոշակի բարձրացումը, արդյունքում` շուրջ 500 հազար կենսաթոշակառուներից շուրջ 500-ի կենսաթոշակը չի բարձրանա` մնալով 93 հազար դրամ և ավելի: Իսկ հիմնական կենսաթոշակառուները, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների 60 տոկոսը, նրանց կենսաթոշակը կբարձրանա մի դեպքում` 20 տոկոսից ավելի, մյուս դեպքում` 15-20 տոկոսով: Նախարարը հավելեց, որ նոր օրենքով առաջարկվում է միջոցներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը բարձրացնելուն: