Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը: Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ և երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին և կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգևատրել, թե ոչ:
Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որևէ ազատամարտիկի ներկայացնեն պարգևատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգևորականները և այլն:
Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարևոր չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: