|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն՝ խորհուրդները չեն կատարում այն դերակատարությունը, որը պետք է ունենային, ուստի դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ ուսուցչության որակական վիճակն արմատապես կփոխվի՝ աշխատավարձի վրա հավելումի մասով: Այս մասին, սակայն, նախարարի խոսքով, օրեր անց մանրամասներ կներկայացնեն:
«Տնօրենների ընտրության կարգի փոփոխության հետ կապված մենք դրսից խորհրդատվություն ենք ուզել, փաթեթը պատրաստ է և առաջիկայում այն կներկայացնենք կառավարություն: Նախ` պետք է խորհուրդները սկսեն աշխատել մեկից ավելի դպրոցների համար, որպեսզի, օրինակ, գյուղապետը հնարավորություն չունենա նշանակելու խորհրդի անդամներ: Ինչպես նաև արմատապես պետք է մեծանա դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ կփոխվեն նաև տնօրենի թեկնածուների համար նախատեսված պահանջները: