|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում գիտական հաստատությունները կֆինանսավորվեն իրենց կատարած աշխատանքի արդյունավետությանը համապատասխան. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և հավելեց` ֆինանսավորման այդ տարբերակն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից:
Նա մանրամասնեց, թե ինչի համար և որքան միավոր կստանա տվյալ հիմնարկը. դա կորոշի ստեղծված հանձնաժողովը, որում գիտական տարբեր կառույցների բարձրակարգ մասնագետներ են: Ըստ Հարությունյանի` հիմնարկների միջև առողջ մրցակցություն կառաջանա, և դա կհանգեցնի բյուջեի բաշխումների ավելի արդար օգտագործման, քան մինչև հիմա է եղել:
«Նման համակարգ կիրառվում է աշխարհի տարբեր առաջատար երկրներում: Ասեմ, որ կան մի քանի տարբեր չափանիշներ, դրանք են՝ տպագրված հոդվածները, միջազգային համագործակցությունը, մանկավարժական գործունեությունը, նորագույն սարքավորումների առկայությունը, ասպիրանտների պաշտպանությունը, շահած գրանտները և այլն: Հասարակագիտական հիմնարկների համար չափանիշները տարբերվելու են: Վստահ եղեք` համեմատելու ենք նմաններին նմանների հետ: Երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հայագիտությունը ֆիզիկայի հետ ենք համեմատելու»,- շեշտեց Հարությունյանը: